Բերձորի միջանցքը երկկողմանի բաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերձորի միջանցքը երկկողմանի բաց է և անվտանգ։Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից:

Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։

Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն։




Լրահոս