
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում եւ կալանավորում է Սյունիքի մարզի բնակիչներին պետական դավաճանության համար: Այս տարվա ընթացքում արդեն 5 տարբեր քրեական գործեր են ուղարկվել դատարան:
Քրեական գործ առաջին ՝
Գարիկ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
Օգոստոսի 26-ին դատարան է գնացել Մարսպետ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
Օգոստոսի 9-ին դատարան է ուղարկվել Լևոն Գաբրիելյանի քրեկան գործը եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
Օգոստոսի 1-ին դատարանում է գտնվել Դավիթ Ղահրամանյանի քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք:
Հուլիսի 27-ին դատարան է մուտք եղել Արգամ Սեդրակյանի քրեական գործը եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի կատարել է պետական դավաճանություն: Դատելով նախաքնական մարմնի բացահայտումից՝ մարզում տղամարդիկ պետական դավաճանությամբ են զբաղվել , տեսնենք, թե ինչ կբացահայտվի դատարանում, եւ ինչ կորոշի դատարանը:
Քնար Մանուկյան