«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիմիր Պուտինին այս հանդիպման ժամանակ եւս դիմել է 2 միլիարդ դոլար վարկ ստանալու խնդրանքով: Ըստ մեր աղբյուրների` «Եվրազեսի» ֆոնդի հաշվին առաջիկայում խնդրանքը կարող է բավարարվել, բայց կիսով չափ: Այսինքն` գուցե մեկ միլիարդ դոլար տրամադրվի Հայաստանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետը որպես վարկ ստանալու անհրաժեշտություն մատնանշել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման կարեւորությունն ու մի շարք ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ «Եվրազես»-ի անդամ երկրները 10 մլրդ դոլարանոց ֆոնդ են ստեղծել: Վերջերս Բելառուսի Հանրապետությունը եւս դիմել էր, որպեսզի 3 միլիոն դոլար վարկ տրամադրեն, սակայն դարձյալ խնդրանքն ամբողջությամբ չբավարարվեց: Նրանց տրվեց գումարի մի մասը` խոստումով, որ մնացածն էլ կփոխանցվի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ