Օգոստոսի 28-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) և Պ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին, մարվել՝ 22։13-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։