Կառավարության համար նոր նորմ կսահմանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Արդյունքում Կառավարության կողմից որոշում կայացնելու համար նորմ կսահմանվի։

Բանն այն է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ Կառավարության համար նախատեսված չէ: Տվյալ դեպքում, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Կառավարության համար նման կարգ սահմանելու համապատասխան լիազորող նորմ սահմանել։

Իսկ ահա լրավճարը, ըստ օրենքի, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից եւ պարգեւատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձեւի վարձատրությունն է:

Ն.Հ.




Լրահոս