
Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ «Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները», – ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին Արցախի ՆԳ նախարարությունը խոստանում է առաջիկայում հստակ ու մանրամասն տեղեկություն տրամադրել։
«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն», – նաև նշված է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում