Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պարբերականը փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը, որոնցով նա որոշ «գաղտնազերծումներ» է արել: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից իր տպավորությունների մասին` Մեդվեդեւն ասել է. «Երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում ու հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի եւ հակառակը, դա գաղտնի է պահվում: Նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. երբ միասին նստած ենք լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են»: Ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահի ասածը: «Ժողովուրդ»-ի այս հարցին Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասաց. «ՌԴ նախագահը, շրջապատ ասելով, ըստ երեւույթին նկատի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք տարբեր լեզուներ գիտեն, այդ թվում եւ ադրբեջաներեն: Այդտեղ որեւէ արտառոց բան չկա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ