
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ՀՀ Ազգային անվտանգության ներկայացուցիչ ունի: Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի զարմիկն է՝ Առաքել Սեմիրջյանը:
Նշենք, որ Սեմիրջյանը «Մարտի մեկի» գործի բացահայտման ջատագովներից էր ու «Մարտի մեկ» ՀԿ-ի հիմնադիրը: Նա նաև գրական գործունեություն է ծավալում, մի քանի գրքեր ունի հրատարակած:
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Սեմիրջյանին այդ պաշտոնին նշանակելու հարցում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, որ առաջին նախագահի հիմնադրած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակով 2012-ին խորհրդարանական ընտրություններին է մասնակցել:
Սևակ Վարդումյան