
Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: