Ի՞նչ օրակարգով կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը․ ՌԴ-ն «մեսիջներ» է հղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ օոստոստոսի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հերթական հանդիպումը տեղի կունենա: Այն նորից եռակողմ կլինի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Ի՞նչ օրակարգով են հանդիպելու ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները. այս թեմային պաշտոնական Երևանը չի անդրադառնում: Բաքվից սակայն պարզաբանում արդեն իսկ հնչել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի շուրթերով: «Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը»,- հայտարարել էր Հաջիևը: Հայկական կողմն, ի դեպ, Հաջիևի այս հայտարարությունը չի հերքել՝ շեշտելով, որ հանդիպման ավարտից հետո հայտարարություն կտարածվի:

«Խաղաղության համաձայնագրի» մասին երեկ նաև ռուսական մամուլն էր ակնարկել՝ նկատելով, որ ԵԽ նախագահի միջնորդությամբ հանդիպումները, նախևառաջ, «խաղաղության օրակարգին» են ուղղված:

Ուշագրավ է սակայն հանգամանքը, որ եվրոպական հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Արցախի հետ կապված հարցեր: Սա փաստացի ապացույցն է հանգամանքի, որ ցանկացած պարագայում Արցախի հետ կապված և ամենի մի հարցի դեպքում Ռուսաստանն իր ձեռքը զարկերակից չի թողնում: Իր հերթին բրյուսելյան այցին ընդառաջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ՌԴ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության» պայմանագրի 25-ամյակի շրջանակներում թե՛ Եվրոպային, թե՛ Ռուսաստանին «մեսիջ» է հղում՝ ընդգծելով. «Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը ու վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները»:

Սևակ Վարդումյան




Լրահոս