Երեկ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել էր, որ «ըստ տեղանքի անվան՝ բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը, Քելբաջարը ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»: Այս միտքը բուռն քննադատության արժանացավ, ինչին ի պատասխան պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը բացատրել է իր գրածի բովանդակությունը՝ ընդունելով, որ գրագետ տեքստ չէր գրել:
«Իհարկե ընդունում եմ, որ նախադասությունը այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաները ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը ըստ բառարանների՝ թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե՛ քրդական:
Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ»: