Մեկ օրում 63 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 63 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես հրդեհներ են բռնկվել Երևանի Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ղազարավան գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան քաղաքներում, Ներքին Շորժա, Նորաբակ գյուղերում:

Հրդեհի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Օձուն գյուղում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին:

Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում, Արգել, Նուռնուս, Բուժական, Մայակովսկի, Վերին Պտղնի, Արամուս, Արտավազ, Կապուտան գյուղերում ևս մարվել են բռնկված հրդեհները:

Շիրակի մարզի Մարալիկ, Գյումրի քաղաքներում, Ախուրյան, Գառնառիճ գյուղերում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Վերիշեն, Խնձորեսկ, Արծվանիկ, Շիկահող, Ներքին Հանդ գյուղերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Արծվաբերդ, Սևքար, Նավուր գյուղերում ևս հրդեհի օջախներ են հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները (ընդհանուր՝ մոտ 720,8 հա):




Լրահոս