
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից 10 օր անց օգոստոսի 23–ին, բացվել է առեւտրի կենտրոնին հարակից «Փեթակ» առեւտրի կենտրոնը։
ArmLur.am-ն այսօր եղել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում, զրուցել «Փեթակ» առեւտրի կետրոնի փոխտնօրեն Նորիկ Հեբոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ հակահրդեհային եւ ուժեղացված անվտանգային աշխատանքներ են կատարվել:
Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները պահանջում էին բացել առեւտրի կենտրոնը` պնդելով, որ սեպտեմբերի 1–ին ընդառաջ տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Ավելին՝ նրանց չէր ներկայացվում հիմնավոր պատճառ, թե ինչու է «Փեթակ» առեւտրի կենտրոնը փակ պահվում։
Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետևանքով կա 16 զոհ, որոնվում է մեկ քաղաքացի։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան