ԵՄ-ի պաշտպանության նախարարները Պրահայում կքննարկեն Ուկրաինայի օգնության ավելացման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային Եվրամիության օգնության ավելացումը կքննարկվի օգոստոսի 30-ին Պրահայում Միության երկրների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել Է Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յանա Չեռնոխովան:

«Մեր հանդիպման հիմական թեման կլինի (հակազդեցությունը ՌԴ-ի գործողություններին),- նշել Է նա:- Մենք կքննարենք, թե ինչպես աջակցենք Ուկրաինային Էլ ավելի մեծ ռազմական օգնության եւ նրա զինվորների վարժեցման միջոցով»: Պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես կգա տեսակապով, ասել Է Չեռնոխովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս