Հանրապետությունում ավարտվել են Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի եւ ԱՄՆ-ի համատեղ վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունում:
«Կայացել են Հատուկ գործողությունների ուժերի եւ ԱՄՆ-ի Հատուկ նշանակության ծովային խմբի համատեղ վարժանքները, որոնք տեւել են 15 օր: Վարժանքների ընթացքում անձնակազմն ստացել եւ հաջողությամբ կատարել Է տարբեր մարտական խնդիրներ»,- մեջբերում Է մամուլի ծառայությունը Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի սպա Գեորգի Քավթարաձեի հայտարարությունը:
Միջոցառման նպատակն Է դարձել փորձի փոխանակումը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ եւ նրանց համատեղելիության բարձրացումը, հավելել Է նա: Նման համատեղ վարժանքներ Վրաստանում տեղի են ունենում պարբերաբար: Դրանց մասնակիցներ են դառնում նաեւ ՆԱՏՕ-ի երկրների եւ գործընկերների ներկայացուցիչները, հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: