Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:
Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։
Այսպիսով, ArmLura.am-ը ներկայացնում է, թե որոնք են այդ 9 ընկերությունները: «Սվ Ջուր» ՍՊԸ-ն՝ «Նոր Արզնի» անվանումով շշալցված ջրով,
«Ակվայան» ՍՊԸ ՊԷԹ աղբյուրի ջրով,
«Սար-Համ» ՍՊԸ՝ «Աղբյուրի ջուր Սիփան» ապրանքանիշով,
«Թամարա եւ Անի», որոնք արտադրում են «Վիվյան» անվանումով շշալցված ոչ գազավորված ջուր,
«Աքվա Արմա Ութեր Քամփնի» ՍՊԸ՝ «Աքվա-Արմա» անվանումով
Վարույթ է հարուցվել նաեւ «Սիլ Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ, որը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Մյուս ընկերությունն էլ «Ջերմուկ-Ակվա»-ն է:
Այսպիսով, իրականացված վարույթների արդյունքում հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։
Ն.Հ.