
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Օգոստոսի 30-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.11 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 474.35 դրամ (աճել է 0.44դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.69 դրամ (նվազել է 0.03 դրամով):