Հայտնի է դարձել, թե քանի ռուս գործարար է տեղափոխվել Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի իշխանությունները հաշվել են Ուկրաինայում հատուկ օպերացիայի ընթացքում երկիր տեղափոխված եւ այնտեղ իրենց բիզնեսը գրանցած ռուս գործարարների թիվը։ Նրանց ընդհանուր թիվը կես տարում հասել է 7.5 հազարի, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մարտի սկզբից երկրում գրանցվել է ռուս սեփականատերերով 544 սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպություն, ինչպես նաեւ 6.9 հազար անհատ ձեռնարկատեր եւ արտասահմանյան ընկերությունների երկու մասնաճյուղ։

Ամենաշատը՝ 2.1 հազար, ռուսաստանցի գործարարներ՝ առանց կատեգորիաների, գրանցվել են մարտին։ Ապրիլին գրանցվել է ավելի քան 1.6 հազար մարդ, մայիսին՝ ավելի քան 1.3 հազար, հունիսին՝ ավելի քան 1.2 հազար, հուլիսին՝ 1.1 հազար։

Վրաստանը դարձել է ռուսների համար զբոսաշրջային ուղեւորությունների եւ բնակության վայրի տեղափոխման ամենապահանջված ուղղություններից մեկը պատժամիջոցների սահմանումից եւ արեւմտյան երկրների մեծ մասի հետ օդային կապերի փակումից հետո: Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսները 403 հազար զբոսաշրջային այց են կատարել Վրաստան։




Լրահոս