Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և գողացել շինարարական գործիքներ՝ շաղափ հորատիչներ, շաղափներ, մալուխ:
Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գառնի գյուղի 49-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է: