ԵՐԲ ԱՋԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ ուղարկված Բյուջե 2012-ով նախատեսվում է 101 միլիարդ դրամով ավելացնել հարկային եկամուտներն ու սոցվճարները, այլ խոսքով` ձգել գոտիները: Այս նպատակով ԱԺ է ուղարկվել նաեւ նոր  հարկային փաթեթ, որն ամեն օր քննարկվում է ԱԺ տնտեսական հանձնաժողովում: Մինչդեռ ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մի կողմից ավելացվում են հարկերը, մյուս կողմից կառավարության  որոշումներով Տիգրան Սարգսյանը հարկային արտոնություններ է սահմանում տարբեր տնտեսվարողների համար: Կառավարության որոշումների միայն մի մասն ուսումնասիրելուց տնտեսագետը մոտ 70 միլիարդ դրամի հարկային արտոնություններ է հաշվել: Նշենք, որ մեր տեղեկություններով` օրերս կառավարությունն ԱԺ կուղարկի նոր հարկային փաթեթը, որով նախատեսվում է ավելացնել ինչպես հարկատեսակները, այնպես էլ տնտեսվարողների ցանկը` ռեստորաններից մինչեւ լեռնահանքարդյունաբերություն ամպլիտուդով:




Լրահոս