Ովքեր կպայքարեն Ալավերդի համայնքի ղեկավար դառնալու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաեւ Ալավերդի արդեն իսկ խոշորացված, բայց կրկին խոշորացվող համայնքում: Բանն այն է, որ հարակից համայնքներն ընդգրկող Ալավերդին սեպտեմբերի 25-ին ընտրություններով հերթական անգամ կխոշորանա՝ իր մեջ ներառելով նախկին Թումանյանի շրջանի գրեթե բոլոր համայնքները, բացառությամբ Թումանյան խոշորացված համայնքի, որն իր մեջ Մոտկորի ենթաշրջանի համայնքներն է ներառում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է կուսակցությունների՝ ավագանու անդամների համասնական ցուցակը: Ալավերդիում դաշինքներ չեն ձեւավորվել, կուսակցություններից էլ մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: ՔՊ համամասնական ցուցակի առաջին համարն ու Ալավերդի խոշորացվող համայնքի քաղաքապետի թեկնածուն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանն է: Նա, ի դեպ, դեռ ամիսներ առաջ էր գործուղվել Ալավերդի ու քաղաքացիների հետ հանդիպումներով նախաքարոզարշավային տրամադրություններ էր գեներացնում: Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիրը» այստեղ Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանին է առաջադրել, ՀՅԴ-ն՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանին, ՀԱԿ-ը՝ Ալավերդիում հաշվապահական գրասենյակ ունեցող Նորայր Գեւորգյանին:

Հետաքրքիր զուգադիպությամբ Ալավերդիում առաջադրված թեկնածուներից երեքն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Ախթալա համայնքի հետ. Արեն Մկտչյանն Ախթալայի փեսա է, Արկադի Թամազյանն Ախթալայի գործող համայնքապետն է, իսկ Սուրեն Թամազյանը ծնունդով Ախթալայից է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս