«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք եւ ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամ։ Անձի մասին ստույգ տեղեկատվություն չունենալու դեպքում` 1 մլն դրամ: Բյուջեից կպահանջվի մոտ 55 միլիոն դրամ։
Փաստորեն, պետությունը հոգում է միայն խեղված եւ զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ, իսկ եկամտի աղբյուրը կորցրած «Սուրմալուի» առեւտրականներին որեւէ փոխհատուցում նախատեսված չէ։ Նշենք, որ դեպքից կես ամիս անց կան ձերբակալվածներ` 3-ը պահեստը շահագործող անձինք են: Սակայն որեւէ պետական պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, կամ հրաժարական չի տվել, իսկ փոխտնօրենին ձերբակալեցին, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում