Երեկ Երևան -Արմավիր ճանապարհին մեքենայի մեջ զենքով կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինը իրավապհներին ուշագրավ տեղեկություն են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին այսօր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երևան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել: Մեզ հասած լուրերի համաձայն,  մահացածի կինը եւ հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր եւ դեռ ավելին մասնակցել էր 44-օրյա պատերազմին:
Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռւս պարզ չէ:

Հիշեցնենք,որ Ըստ Shamshyan.com-ի օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:

Ք.Մ.




Լրահոս