Երեկ ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:
Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքի մեջ:
Վերջինս ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար, թե՞ արդյոք նա է միակ մեղավորը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան