![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/304098885_2401657916643470_1596347529278622579_n-1.jpg)
Ս․թ․ օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ․ տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը: