
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։
Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։