
Անվճար ատրակցիոններ, հայտնի երգիչ-երգչուհիներ: Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում օգոստոսի 30-ին մեծ ուսումնական տարվան ընդառաջ տոնական տրամադրություն է տիրել: Բնակիչները մեր թղթակցին պատմեցին, որ Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ Դավիթ Անհաղթ պուրակում, որտեղ վերջերս տեղի էր ունեցել մեծ շաբաթօրյակ, կազմակերպվել է աննախադեպ միջոցառում. «Մեր պուրակը անմխիթար վիճակում էր եւ պատկերացրեք՝ 10 տարի անց, այն նոր շունչ է ստանում:
Մեր երեխաները օգտվեցին անվճար ատրակցիոններից, վայելեցին հրաշալի համերգ: Նորանշանակ թաղապետին մեծ եռանդ ու հաջողություններ ենք մաղթում, որ մեր վարչական շրջանը ծաղկեցնի, իսկապես ամեն ինչ գեղեցիկ էր կազմակերպված»: