Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու ընդհանուր արգելքը, քանի որ շատերը դեմ են հանդես եկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն՝ ամփոփելով գործընկերների հետ հանդիպումները:

«Ինչ վերաբերում Է այցագրերի մասին հարցին, (ԵՄ ԱԳ ղեկավարների) խորհրդում միաբանություն չի եղել ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք սահմանելու առնչությամբ: Չի լինելու այցագրերի ընդհանուր արգելք, բազմաթիվ անդամ երկրներ դեմ են հանդես եկել, այդ թվում՝ նաեւ ես»,-պարզաբանել Է նա:

Դրա հետ մեկտեղ Եվրամիությունը որոշում Է ընդունել լուծարելու Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման պայմանագիրը, ինչի օգտին քվեարկել են միավորման պետությունների մեծամասնությունը, հավելել է Սիյյարտոն:

«Բայց իսկությունն այն Է, որ ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք չի լինելու»,-ընդգծել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը քննարկման Է ներկայացրել Եվրամիության որոշման նախագիծը հերթական պատժամիջոցային փաթեթի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան այցագրեր տալու արգելքի վերաբերյալ: Լատվիայի խորհրդարանը ընդունել Է այդ հայտարարությունը՝ ԵՄ-ին կոչ անելով դադարեցնել Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին այցագրեր տալը:

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել Է, որ իր երկիրը, իր հերթին, կփակի սահմանը հանրապետության կողմից տրված շենգենյան այցագրերով ռուսաստանցիների համար: Ինչպես նշել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, Եվրոպական միությունը հազիվ թե ընդհանուր համաձայնության գա այցագրեր տալու արգելքի շուրջ, բայց դա Վիլնյուսի համար «ձեռքերն իջեցնելու» պատճառ չԷ:

Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե Եվրամիությունը ռուսաստանցիներին այցագրեր տալու սահմանափակումներ մտցնի, ապա նրանց քաղաքացիները նույնպես անհարմարությունների կբախվեն սահմանները հատելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս