Իրավապահ համակարգը մտահոգված է հանրապետությունում տիրող «կրիմինալ» վիճակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանական ողջ համակարգում ուժեղացված ծառայություն է հայտարարված: Ըստ էության՝ ուժեղացված ծառայության անցնելը կապված է ուսումնական տարվա մեկնարկի հետ: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը մտահոգված է նաև հանրապետությունում օրեցօր աճող սպանությունների և այլ հանցագործությունների թվով:

Հատկանշական է, որ Ոստիկանությունը հաճախակի տեղեկացում է ուժեղացած ծառայության և ստուգումների մասին, բայց փաստ է, որ հանցագործությունները մեր երկրում աճում են:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ևս անհանգստացած է հանրապետությունում տիրող կրիմինալ վիճակի միտումների ավելացմամբ:

Ըստ Դատախազության ուսումնասիրությունների՝ 53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91%-ով (263-503):

Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման և շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20%-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:




Լրահոս