ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են. այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին գիտելիքի օրվա առթիվ:

Նա մասնավորապես, նշեց. «Հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պտական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում:

Ծրագրում նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության եւ ուսուցման բարձրագույն եւ հետբուհական կրթության բնագավառներում: Համոզմուքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակյալ աշխատուժի բացակայության մասին պնդումները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս