Կենտրոնում տղամարդը տան գազը բաց է թողել՝ փորձելով վերջ տալ կյանքին. պատճառը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր ուշագրավ դեպք է եղել Կենտրոն վարչական շրջանում: Ըստ ArmLur.am-ի հասած բացառիկ տեղեկությունների՝  44 տարեկան տղամարդը, տանը գազը բաց թողնելով, փորձել է ինքնասպան լինել, սակայն հարևանները զգացել են շենքում գազի հոտը և  ահազանգել են իրավապահ համակարգին: Հետո չեզոքացրել են վտանգը ու տղամարդուն տեղափոխել են հիվանադանոց:

Մեզ հայտնի դարձավ, որ այդ քայլին դիմած տղամարդը իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ հոգնած է եղել կյանքից:

Ք. Մ.




Լրահոս