
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Մինասյանին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու որոշում է ստորագրել:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Մինասյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»: