Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնի որոշ դպրոցներում ուսուցիչները ծնողներին զգուշացրել են՝ աշակերտները շուտ են տուն գնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում ուսումնական տարին արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է։ Սակայն Էջմիածին քաղաքի որոշ դպրոցներում այսօր աշակերտները սահմանված ժամանակից քիչ են մնացել դպրոցում։ Պատճառը շոգն է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ին Էջմիածնի որոշ դպրոցներում ուսուցիչները սաների ծնողներին զգուշացրել են, որ շոգի պատճառով աշակերտներին հնարավոր է շուտ տուն ուղարկեն։ Բանն այն է, որ դասասենյակները շոգ օրերին չեն զովացվում, այդ իսկ պատճառով երեխաները չեն կարողանում դասերին մասնակցել։

Ի դեպ, բարձր ջերմաստիճանի մասին խոսում է նաեւ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը՝ տեղեկացնելով, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս