Ինչպես հայտնել էինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Եվ դեռ ավելին հայտնի է, թե որ դատավորն է քննելու ՊՆ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործը: Մասնավորապես մեզ հայտնի դարձա, որ այն քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանը: Ի դեպ նա Աժ նախկին պատգամավոր, գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործով մեղադրող դատախազն է եղել:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Ք. Մ.