Ըստ չճշտված տեղեկությունների` ՀՔԾ-ում գտնվող գործը (ուշ ժամի պատճառով հնարավոր չեղավ պաշտոնական մեկնաբանություններ ստանալ), որը վերաբերում է անցյալ տարի ոստիկանության վեցերորդ վարչություն բերման ենթարկված Սամվել Խաչատրյանի ճամպրուկից 65 հազար ԱՄՆ դոլարի անհետացման հանգամանքներին, օրերս կարճվել է: Իսկ պատճառը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այն է, որ Ս.Խաչատրյանն ինքն է հերքում է, որ իր ճամպրուկում նման գումար է եղել: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող երկու հիմնական վարկածների` ճամպրուկի անհետացումը կապվում էր մի կողմից ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության ներկայիս պետ Նազարեթ Մնացականյանի, մյուս կողմից նույն վեցերորդ վարչության աշխատակից Մուրադ Բաղդասարյանի անվան հետ:
ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵ՞Լ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ