Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրանյութի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ֆիզիկական ներգործության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության, տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման թողնելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: