Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրա-պետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանց-վող դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ հեռանկարներ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարե-կամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»: