Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը 4 ամսով փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի հետիոտների համար սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը:

Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ.Խորենացու փողոց – Մ.Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ.Մաշտոցի պողոտա – Սբ.Գր.Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Նշվում է, որ աշխատանքները իրականացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն տարեկան ծրագրով:




Լրահոս