ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանի երկրագիտական թանգարանում թեժ կրքեր են. ի՞նչ կապ ունի Սյունիքի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Քրիստինե Պետրոսյանի նկատմամբ առերևույթ ու ակնհայտ աշխատանքային հետապնդումներ են իրականացնում:

Այդ մասին նա հայտնեց ArmLur.am-ի հետ զրույցում՝ մանրամասնելով, որ նման կասկածների հիմքում այն հանգամանքներն են ընկած, որ Սյունքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո և ըստ Պետրոսյանի ներկայացրածի՝ ժամկետները խախտելով՝ պայմանագիրը խզել, ապա Պետրոսյանին տնօրենի պաշտոնակատար է նշանակել:

Պետրոսյանը դատարան է դիմել՝ տնօրենի պաշտոնին վերակագնելու համար, բայց դրան էլ հաջորդել է այն, որ մարզպետարանը թանգարանի տնօրենի մրցույթ է հայտարարել: Մարզպետ Ղուկասյանի՝ օգոտստոսի 31-ի որոշմամբ էլ՝ Ալյոշա Հայրապետյանն է նշանակվել թանգարանի տնօրեն:

Քրիստինե Պետրոսյանն այժմ դատարան է դիմել՝ վերականգնվելու իր հաստիքում: Նա համոզված է, որ մարզպետի հետ իրենց ջրերը մի առվով չեն հոսում նաև այն պատճառով, որ Ղուկասյանը չի հանդուրժել, որ թանգարանում ընդդիմադիր հայացքներով աշխատակիցներ կան:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Սևակ Վարդումյան




Լրահոս