ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 հետիոտնի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ ոչ սահմանված վայրով փողոցը հատելու համար. ուժեղացված ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները պարբերաբար շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը օգոստոսի 31-ի երեկոյան էր։

Մի քանի ժամում պարեկային ծառայության ոստիկանները հայտնաբերեցին 118 իրավախախտի: Նրանց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ 15 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

4 վարորդ տրանսպորտային միջոցը վարում էր ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 16-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 39-ը՝ առանց ամրագոտու, 26-ը վարելիս օգտագործել են ծխախոտային արտադրատեսակ, իսկ 36 մեքենա չէր անցել տեխզննություն։ 3 հետիոտնի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ սահմանված վայրով փողոցը հատելու համար։

Խուլիգանության, վիճաբանության և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել մի քանի անձինք։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։




Լրահոս