ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 258 եւ 316 հոդվածների 1-ին մասերով` խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մի քանի ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Ալիկ Սարգսյանն իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել եւ տանել ոստիկանություն»:
Ավելի ուշ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀԱԿ-ը. «Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից: Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան»:




Լրահոս