ԳՇ նախկին պետի օրինակով Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քննչական կոմիտեն հայտնեց, որ 2022թ. սեպտեմբերի 2-ին Ջալալա Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, առաջացրել է մարդու մահ), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Ասել է թե՝ նրա պաշտոնավարումը դադարեցրեցին մինչեւ քրեական գործով համապատասխան որոշում կայացվելը:

Ըստ էության՝ Ջալալ Հարությունյանին արժանացրին ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի ճակատագրին. պատերազմից հետո երկրորդ անգամ նրան նշանակեցին ԳՇ Պետ , որից հետո անորակ հրթիռների քրեական գործով մեղադրանք առաջադրեցին եւ պաշտոնից ազատեցին:

Իսկ ահա Ջալալ Հարությունյանի դեպքում պատերազմի օրերին նրա ծանր վիրավորումից հետո ազատեցին եւ ավարտից հետո պաշտոն տվեցին: Նշանակեցին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ եւ պատերազմից երկու տարի անց նրա պաշտոնավարումը դադարեցրեցին, որին էլ ըստ էության կհաջորդի ազատումը:

Քնար Մանուկյան 




Լրահոս