
Հունաստանում սեպտեմբերի 3-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներին:
Կենտրոնից հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզում, երկրի մակերևույթից 2 կմ խորության վրա: