
Պակիստանում աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը աճել է ևս 57-ով, որից 25-ը երեխաներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ օգնություն ցուցաբերելու աշխատանքները համակարգելու համար ձևավորված բարձր մակարդակի մարմինը՝ վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավորությամբ, առաջին անգամ հանդիպում է անցկացրել Իսլամաբադում ՝ աղետը գնահատելու նպատակով:
Ռեկորդային անձրևները և հալչող սառցաբեկորները հյուսիսային լեռներում առաջացրել են ջրհեղեղներ, որոնց հետևանքով տուժել է 33 մլն մարդ, մահացել առնվազն 1265-ը, այդ թվում՝ 441 երեխա: