Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի հինգերորդ դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Անձը վերջերս է վերադարձել արտերկրից և այժմ մեկուսացված է Օքլենդի շրջանում:
Նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խորհրդատվություն է տրամադրել հանրային առողջության ստորաբաժանումներին և սեռական առողջության կլինիկաներին՝ օգնելու բացահայտելու հնարավոր դեպքերը: