
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, երկրում վիրուսից մահերի թիվը հասել է 143 հազար 947-ի: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում երկրում գրանցել է վիրուսի 532 նոր դեպք, որից 146-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 531 հազար 924 դեպքից 7 մլն 305 հազար 176-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանադնոցներից: 921քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: