Ինչպե՞ս առանց դեղորայքի պայքարել քրոնիկ ցավի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ամիս կամ ավելի տեւող քրոնիկ ցավը կարող է չափազանց դժվարացնել կյանքը. դուք կզարմանաք՝ իմանալով, որ ցավազրկողներ կարող են անհրաժեշտ չլինել, գրում է «Մեդիկֆորում»-ը։

Կայքը նշել է քրոնիկ ցավն առանց դեղամիջոցների հաղթահարելու 4 եղանակ.

Կանոնավոր ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական վարժությունների մասին, իհարկե, մարդիկ վերջինն են հիշում ցավի ժամանակ։
Բայց թեթեւ ֆիզիկական ակտիվությունն իսկապես կարող է օգնել ձեզ վերականգնվել: Զբոսանքի, հեծանվավազքի կամ լողի ձեւով վարժությունները հանգստացնում են կոշտացած մկանները եւ բարելավում արյան հոսքը, ինչն արագացնում է ձեր մարմնի բնական ապաքինման գործընթացը:

Այլընտրանքային բժշկության մեթոդներ

Այդ մեթոդները, այդ թվում՝ յոգան, ուշուն եւ ասեղնաբուժությունը, թույլ են տալիս կապ հաստատել մտքի եւ մարմնի միջեւ: Ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում  առ այն, որ միտք-մարմին կապն ավելի նշանակալի է, քան նախկինում կարծում էին: Ինտեգրատիվ տեխնիկաները համատեղում են շնչառության, շարժման եւ գիտակցության ուժը (այս պահին ներկայության պրակտիկան) ցավը թեթեւացնելու համար՝ հանգստացնելով մտքի անառողջ ակտիվությունը։

Սթրեսի կառավարում

Ուղեղում սթրեսի եւ ցավի միջեւ ուժեղ կապ: Առօրյա կյանքի ճնշումներին դիմակայելու առողջ ուղիներ գտնելը կարող է օգնել ձեզ վերգտնել մտքի խաղաղությունը եւ վերահսկել ձեր ախտանիշները:

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապեւտի օգնությամբ մկանների ձգումն ու ամրացումը ոչ միայն թեթեւացնում են ցավը, այլեւ կարող են կանխել դրա վերադարձը: Ֆիզիոթերապիան կարող է նաեւ բարելավել մկանների ընդհանուր գործառույթը, ինչը նվազեցնում է լարվածությունը եւ վնասվածքների վտանգը երկարաժամկետ հեռանկարում։




Լրահոս