Ղազախստանի հյուսիսում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, այն հասել է մոտակա գյուղերին, բնակիչներին տարհանում են, այն սպառնում է նաև նավթի պահեստին , հայտնում է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Անտառում կրակը բռնկվել է ուրբաթ կեսօրին Կազանբասի գյուղից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Բասամանի անտառտնտեսության տարածքում։ Մարման աշխատանքները բարդացել են ուժեղ քամիներ, շոգի , խիտ բուսականության պատճառոեվ, ինչպես նաև մուտքի ճանապարհների բացակայության: Կրակը տարածվել է նաև հարևան անտառտնտեսությունում, հրդեհի տարածքը նախնական գնահատում ներով գերազանցել է 3000 հեկտարը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 235 մարդ, 32 միավոր տեխնիկա, երեք ինքնաթիռ և երեք հրշեջ գնացք։