ԱՀ ՄԻՊ-ն արձագանքել է հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ։

«Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։ Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»,- գրել է Ստեփանյանը։




Լրահոս