«Շնորհակալ եմ ճակատագրին». Զեփյուռ Բրուտյանը խոստովանություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Պավել Պրիլուչնի հետ վերջերս է ամուսնացած դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը խոստովանություն է արել: Այս մասին հայտնում է thevoicemag.ru-ն:

«Ես միշտ հավատացել եմ սիրուն, որը հենց այսպես էլ պատկերացրել եմ: Բայց ինձ թվում էր, որ այդպես է լինում միայն ֆիլմերում և գրքերում։ Եվ հետո ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես հեքիաթում: Ես շնորհակալ եմ ճակատագրին։ Հիմա ես կարող եմ այդ մասին գրել, խոսել և ասել, որ ամբողջ սրտով հավատում եմ՝ կարելի է ստեղծել իմ սիրո էջը՝ հագեցած հույզերով, զգացմունքներով հագեցած, լեցուն խելահեղությամբ, խառնված մանկական ծիծաղով»,-խոստովանել է Բրուտյանը:

Նա բոլորին մաղթել է զգալ այնպիսի իսկական և անկեղծ սեր, որը, իր խոսքերով, այսօր ինքն է զգում: Դերասանուհին հիշեցրել է, որ պետք չէ կորցնել զգացմունքների հանդեպ հավատը, նույնիսկ եթե թվում է, որ այսպիսի սերը մնացել է միայն հեքիաթներում: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է օգոստոսի 25-ին:




Լրահոս